Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Էրդողան. Մակրոնը վնաս է հասցնում ադրբեջանա-ֆրանսիական հարաբերություններին

Էրդողան. Մակրոնը վնաս է հասցնում ադրբեջանա-ֆրանսիական հարաբերություններին
11.12.2020 | 20:42

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ասել է, թե Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումը խափանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ծրագրերը:

«Թերևս Ֆրանսիան՝ այս դրությամբ ձեռնարկած գործողություններով, դադարեցման կհասցնի Ադրբեջանի հետ հարաբերությունները: Բացառություն կարվի սոսկ մի քանի համաձայնությունների համար: Դա քաղաքական փորձի պակասի հետևանք է», - նշել է Էրդողանը: Anadolu-ի փոխանցմամբ, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների ընդունած բանաձևերին, Էրդողանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչվում է որպես Ադրբեջանի մաս:


Թուրքիայի նախագահի պնդմամբ, Մակրոնը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետության ղեկավար, իր դիրքորոշումներով «չի նպաստում խաղաղության կարգավորմանը»: Էրդողանն ասել է, որ «Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակը նոր էջ է բացում Կովկասում, և տարածաշրջանի պատմությունը նոր ուղղությամբ կընթանա»: «Եթե Հայաստանը միանա այս գործընթացին և դրական քայլեր կատարի՝ թուրք-հայկական հարաբերություններում նոր փուլ կբացվի», - նշել է Թուրքիայի առաջնորդը:

Դիտվել է՝ 2001

Մեկնաբանություններ